Դեղագործական ընկերություններ
Սանոֆի-Ավենտիսն ուրախ է նոր համագործակցության համար
Սանոֆի-Ավենտիսը հայտարարել է, որ ուրախ է իր ակնաբուժական մասնաճյուղի (Fovea Pharmaceuticals) և Եվրոպայում աչքի հիվանդությունների ուսումնասիրության ախտորոշման, կանխարգելման և բուժման գլխավոր կենտրոններից մեկի՝ Տեսողության ինստիտուտի (Institut de la Vision) միջև համագործակցության ստորագրման համար:
Այս համաձայնությունն ուղղված է Սանոֆի-Ավենտիսի և Տեսողության ինստիտուտի միջև արտոնյալ համագործակցության զարգացմանը` հետազոտական տրանսլյացիոն մոդելով և Սանոֆի-Ավենտիսի՝ Տեսողության ինստիտուտի կառուցվածքի մեջ մտնող կազմակերպությունների հետ համագործակցության ամրապնդմանը, ինչպիսիք են Պիեռ և Մարի Կյուրիների համալսարանը (UPMC), Ֆրանսիական առողջապահության և բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի INSERM-ը, Ֆրանսիական գիտահետազոտական ազգային կենտրոնի CNRS-ը:
Այս համագործակցությունը հետազոտության բնագավառում թույլ կտա Սանոֆի-Ավենտիսին ապահովել սեփական ակնաբուժական պլատֆորմի հետագա զարգացումը՝ ընդլայնելով իր տեսականին խոստումնալից ոլորտներում , նորարարական լուծումներով բավարարելու հիվանդների պահանջարկները` հատկապես ակնաթաղանթի հիվանդությունների բնագավառում:
Ըստ այս երեքամյա պայմանագրի՝ Սանոֆի-Ավենտիսին կտրվի առաջնահերթ մուտք Տեսողության ինստիտուտի տեխնոլոգիաներով հետազոտություններ անցկացնելու համար: Ընկերությունը կնպաստի նաև հետազոտությունների և համատեղ ծրագրերի անցկացմանը, մասնավորապես, օպտիկական ներվի վերածնման, անոթների կենսաբանության, բորբոքային հիվանդությունների և աչքի տարբեր հյուսվածքների գենային թերապիայի ուղղությամբ: Սանոֆի-Ավենտիսին կտրվի համագործակցության արդյունքները ողջ աշխարհում օգտագործելու բացառիկ իրավունք: Նոր միջոցներ շուկա դուրս բերելու դեպքում Սանոֆի-Ավենտիսը Տեսողության ինստիտուտին հոնորար կվճարի:
Սանոֆի-Ավենտիսի գլխավոր գործադիր տնօրեն Քրիստոֆեր Ա. Վիեբախերը (Christopher A. Viebacher) հայտարարել է. «Մենք շատ ուրախ ենք այս կարևոր համաձայնագիրը ստորագրելու համար, ինչը կընդլայնի մեր ակնաբուժական մասնաճյուղի՝ Տեսողության ինստիտուտի հետազոտողների հետ համագործակցությունը: Այս համագործակցությունը մեզ հնարավություն կտա կիսվել տեխնոլոգիական փորձաքննությամբ և նաու-խաու-ով` տրամադրելով տեսողության խանգարումով հիվանդներին նորարարական թերապիա, ինչպես նաև կնպաստի ակնաբուժության բնագավառում մեր հիվանդների համար գլոբալ առաջարկների տարածման նպատակին»:
Տեսողության ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Խոսե-Ալան Սահելը (Jose-Alain Sahel) նշեց. «Տեսողության ինստիտուտի հիմնումը պայմանավորված է ակադեմիական և մասնավոր կազմակերպությունների գիտնականներին մի կառույցի մեջ համախմբելով, որպեսզի նրանք կարողանան կիսվել իրենց գիտելիքներով հիմնահարցային հետազոտություններից մինչև կլինիկական վերամշակման փուլը: Ես շատ ուրախ եմ սույն համաձայնության համար, քանի որ այն մեզ հնարավորություն կտա շարունակելու համագործակցությունը Սանոֆի-Ավենտիսի հետ, մի ընկերության, որ դարձել է մեր գլխավոր գործընկերն արտադրության ոլորտում: Չնայած նրան, որ դժվարությամբ բուժվող ակնաթաղանթի հիվանդությամբ տառապող հիվանդների բուժման համար թերապիայի նորարարական միջոցների որոնումը չափազանց դժվար է, ես համոզված եմ մեր հաջողությանը»:
Կարդացեք նաև
2011 թ. մայիսի 11-ին Գեդեոն Ռիխտեր ընկերությունը հրապարակել է 2011 թ. I եռամսյակում իր ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն վաճառքի աճը եղել է 11,6%, համեմատած նախորդ տարվա նույն շրջանի հետ...
Ընկերության հասույթը 2011 թ. 1-ին եռամսյակում կազմել է 16,5 մլրդ ԱՄՆ $:
Ամերիկյան Պֆայզեր դեղագործական ընկերության մաքուր եկամուտը 2011 թ. 1-ին եռամսյակում կազմել է 2,22 մլրդ ԱՄն $` նախորդ տարվա նույն շրջանի 2,03-ի փոխարեն: Այս մասին ասված է ընկերության հաշվետվության մեջ:
Պֆայզերի եկամուտը հաշվետու ժամանակահատվածում հասել է 16,502 մլրդ ԱՄՆ $` ներառյալ 117 մլն ԱՄն $, որն ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին վաստակել դեղագործական ընկերության Capsugel մասնաբաժինը...
Աշխարհի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկը՝ իսրաելական ՏԵՎԱ Ֆարմասյուտիկլս Ինդստրիս ՓԲԸ-ն պայմանավորվել է 6,8 մլրդ ԱՄՆ $-ով ամերիկյան Սեֆլոնի գնման մասին: Ֆինանսական գործարքի համար ՏԵՎԱ-ն կօգտագործի իր տրամադրության տակ գտնվող ֆինանսական միջոցները, ինչպես նաև ընկերությունը նպատակադրված է ներգրավել վարկային միջոցներ: Գործարքը պետք է ավարտվի 2011 թ. 3-րդ եռամսյակում: Այս մասին խոսվում է այսօր ՏԵՎԱ-ի տարածած մամլո հայտարարությանում: Դրանում նշվում է, որ երկու ընկերությունների տնօրենների խորհուրդներն արդեն հավանության են արժանացրել այս գործարքը...
Ապրիլի 28-ին «Բրիստոլ-Մայերս Սքուիբբ» դեղագործական ընկերությունը հրապարակել է 2011 թ. 1-ին եռամսյակում իր ֆինանսական վերջնահաշվարկները, որոնց համաձայն նրա եկամուտը 743 մլն ԱՄՆ $-ից աճել է 986 մլն ԱՄՆ $ (կամ մեկ բաժնետոմսի հաշվարկով` 0,43-ից 0,57 ԱՄՆ $): Այսպիսով` «Բրիստոլ-Մայերս Սքուիբբ»-ի եկամուտն աճել է 33%-ով:
2010 թ. նույն շրջանի համեմատ՝ 2011 թ. 1-ին եռամսյակում ընկերության ընդհանուր վաճառքի ծավալն աճել է...
ԳլաքսոՍմիթՔլայն ընկերությունը ОТС-բրենդների ցուցակն է կազմել, որոնց իրավունքը նա նպատակ ունի վաճառել, իսկ արտադրությունը` դադարեցնել: Այս քայլը կատարվել է վաղօրոք հրապարակված պլանների շրջանակում, որոնց համաձայն ընկերությունը նպատակ ունի իր ռեսուրսները կենտրոնացնել առավել հեռանկարային բրենդների առաջընթացի մեջ, ինչպես նաև ընդլայնի իր ներկայությունը զարգացող շուկաներում...
Կազանում ապրիլի 20-ին տեղի ունեցավ Ռուսական դեղարտադրողների ասոցիացիայի արտագնա նիստը, որի արդյունքում «Նովո Նորդիսկ» ընկերության ռուսական ներկայացուցիչը դարձավ...
Ռոշ ընկերության խումբը հրապարակել է ֆինանսական գործունեության արդյունքները` 2011թ. առաջին եռամսյակի տվյալներով, որի համաձայն նրա վաճառքի ծավալը կազմել է 11մլրդ շվեյցարական ֆրանկ (12,4 մլրդ դոլ)՝ 9%-ով գերազանցելով անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ավելի վաղ այս ցուցանիշը կանխատեսվում էր 11,3 մլրդ շվեյցարական ֆրանկ (12,6մլրդ դոլար):
Վաճառքի ծավալի կանխատեսված չափին չհաջողվեց հասնել...
2011թ. ապրիլի 11-ին ամերիկյան «ՄերքընդՔօ» ընկերությունը հայտարարել է հնդկական «Սան Ֆարմա Ինդասթրիս»-ի հետ համատեղ ձեռնարկություն հիմնելու մտադրության մասին, որը կմշակի, կարտադրի, կվաճառի զարգացող շուկաներում բրենդային չպատենտավորված դեղամիջոցներ:
Այս համագործակցությունը թույլ կտա միավորելու` «Սան Ֆարմա»-յի դեղամիջոցների մշակման ու արտադրման բնագավառի փորձը «ՄերքընդՔօ»-յի կլինիկական հետազոտությունների և հաշվառման ընթացակարգի...
Սանոֆի-Ավենտիս ընկերության բաժնետերերի ամենամյա հավաքում 2011թ. մայիսի 6-ին քննարկվելու է ընկերության անվանափոխության հարցը: Տնօրենների խորհուրդն առաջարկել է ընկերությունը կոչել «Սանոֆի»:
Ընկերության մամլո խոսնակ Ժան-Մարկ Պոդվինը (Jean-Marc Podvin) նշեց, որ նման փոփոխության նպատակն անվան կրճատումն է, քանի որ այն այժմ վեց վանկից է բաղկացած, որը դժվար է արտասանել որոշ երկրներում, օրինակ՝ Չինաստանում: Ժ.-Մ. Պոդվինը նաև ավելացրել է, որ 2011 թ. մարտի 9-ին...
2011թ. ապրիլի 8-ին «ԷՄՋեն» ընկերությունը հայտնել է, որ միջազգային էքսպանսիայի ռազմավարության շրջանակներում 215 մլն ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «Բերգամո» ընկերությունը: Բրազիլական դեղագործական «Բերգամո» ընկերությունը տեղի հիվանդանոցներին դեղորայք մատակարարողն է, ինչպես նաև քաղցկեղի բուժման բնագավառում անցկացնում է կատարելագործման մշակումներ: Բացի այդ, նրան են պատկանում Սան Պաուլո նահանգի արտադրական օբյեկտները: «Բերգամո»-յի եկամուտը 2010 թ. կազմել է...
Kohlberg Kravis Roberts & Co L.P. (KKR) ներդրումային հիմնադրամը ձեռք է բերում Pfizer Inc ամերիկյան դեղագործական ընկերության Capsugel դեղերի ժելատինային հաբերի համաշխարհային առաջատարին...
«Էվալար» ընկերությունը հնարավորություն է ստացել եվրոպական շուկայի հետագա գրավման: Ինչպես հայտնել է Ալթայի տարածքում դեղագործական, վերարտադրողական և սննդային ղեկավարությունը, ձեռնարկությունը...
Ռուսական «Ֆարմսինթեզ» ընկերությունն ավարտին է հասցրել էստոնական դեղարտադրող «Kevelt AS»-ի (Տալլին (այսուհետ՝ Կեվելտ ԱՍ)) ձեռքբերումը: Այս գործարքը ռուսական դեղագործական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն